Իջեւանի բնակիչները մեզ դժգոհեցին հաճախակի տեղացող անձրեւներից, ասելով, որ այսօր՝ հունիսի 21-ի նորից անձրեւում է: Տեղացող անձրեւները վնաս են պտղատու այգիներից ակնկալվող բերքին:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ հունիսի 16-ին տեղացած հորդ անձրեւներից առաջացած սելավները հող, քարեր,ավազ են լցրել քաղաքի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Քաղաքային կոմունալ ծառայությունը մաքրել է ճանապարհը:
Սելավները վնասել են Ասլանյան, Մետաղագործների, Տերյան, Պռոշյան, Թավրիզյան եւ այլ փողոցներ: Իջեւանի կոմունալ ծառայությունը 2 ամբարձիչի միջոցով խիճ է տեղափոխել, հարթեցրել համայնքային ճանապարհները, դրանք բարեկարգել:
Կարդացեք նաև
Իջեւանի ավագանու անդամ Սամվել Չիբուխչյանը հայտնեց, որ սելավներից քանդված համայնքային ճանապարհների վերականգնումն այժմ շարունակվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ