«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ:
«Եղել է գեղեցիկ բեմադրություն: Այն ինչ- որ տվյալ անձը առերեսման համար ասաց, բառացի անհեթեթություն է»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Ելնելով նախաքննական գաղտնիքից՝ պարոն Զաքարյանը մանրամասներ չներկայացրեց. «Մի բան ակնհայտ երեւում էր, որ նա կոնկրետ այդպիսին պատրաստված էր եւ նպատակ է հետապնդում ուղղակիորեն Ժիրայր Սեֆիլյանին մեղադրել ինչ- որ հանցագործության կատարման մեջ»:
Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը որեւէ ցուցմունք չի տվել եւ պարզաբանում էլ չի ցանկանում տալ. «Վարույթն իրականացնող մարմինը ըստ պարոն Սեֆիլյանի եւ պաշտպանական կողմի ոչ թե քայլեր է ձեռնարկում ենթադրյալ հանցագործությունը պարզելու ուղղությամբ, այլ ուղղակի կատարում է իշխանության կողմից տրված հերթական պատվերը, այդ պատճառով որեւէ ասելիք չկա»,- նշեց պաշտպանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ