Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին (ԳՊՄԻ) շնորհվեց հավատարմագրում 4 տարի ժամկետով: Այսօր նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը:
Հարցի քննարկման ընթացքում ԳՊՄԻ-ում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Վարդան Սարգսյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները և բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին: Ապա տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն:
Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
Կարդացեք նաև
ԳՊՄԻ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 15-րդ բուհն է Հայաստանում:
Մամլո հաղորդագրություն