Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզվել է ՊԵԿ-ի նշած «ադրբեջանական» գորգերի ինքնությունը

Հունիս 21,2016 17:07

Aravot.am-ի հրապարակումից հետո Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանն այցելել է Մատենադարան՝ պարզելու, թե իրենցից ի՞նչ է ներկայացնում այն գորգը, որը ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների` 15.10.2014թ. ԱՄՆ-ից Հայաստան էր ներմուծվել, ծագման երկիրն էլ Ադրբեջանն էր նշվել:

Պարոն Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ոչ թե մեկ գորգի մասին է խոսքը, այլ երկու, դրանք ազգությամբ մի հայ գնել ու նվիրել է Մատենադարանին:

«Իսկապես մի գորգը վերաբերում է Հարավ-արեւելյան Կովկասի՝ Շաքի-Շամախի տարածաշրջանին, 1950-60 թթ գործված գորգ է, տնայնագործական արտադրանք: Քիմիական ներկանյութերով է ներկված, այն էլ անհաջող գույներով, պարզապես նվիրատուն ցանկություն է ունեցել գնել եւ նվիրել Մատենադարանին: Մյուս գորգը Արցախյան գորգ է՝ 1898 թ գործված, հայատառ գրությամբ, արցախյան ավանդույթներին բնորոշ, պատմամշակութային նշանակությամբ:

Ինչ վերաբերում է Ադրբեջան բառին, որեւէ նշանակություն չունի, ուղղակի որպեսզի տարածքը հստակ լինի, նշել են Շաքի-Շամախի, քանի որ շատերը չեն էլ իմանա, թե դա որտեղ է: Դրա համար էլ Ադրբեջան բառն են ավելացրել: Այդ տարածքում ապրել են հայեր, ուդիներ, թաթեր, լեզգիններ: Այդ ազգություններից յուրաքանչյուրը կարող էր գործած լինել գորգը, ավելի շատ գորգագործական ավանդույթներ ունեն հայերն ու թաթերը, կարող է եւ հայերի գործած գորգ լինի, չնայած որպես մշակութային արժեք, այն նշանակություն չունի, որովհետեւ քիմիական ներկերով ներկված լինելը գինը գցում է:

Նշեմ, որ գորգերը պահվում են Մատենադարանի արխիվում»,-ասաց Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Աշխունջ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930