Հունիսի 24-ին ՆՓԱԿ-ում կկայանա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը: Այն ներառում է 30 պատմություն եւ «Քյապի Դամեն» վիպակը: «Զամբոն» հեղինակի առաջին գիրքն է: Շապիկն ու գրիչով արված նկարազարդումները նույնպես հեղինակինն են:
«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը նշեց, որ արդեն 20 տարի կլինի՝ որոշել էր շարունակ ավելացող պատմությունները զետեղել մեկ գրքում: «Դրանց մի մասը պարբերաբար դրել եմ ֆեյսբուքում: Նկատում էի, որ մարդիկ հետաքրքրված են, դրա համար էլ որոշեցի տպագրել ու մի քիչ թեթեւանալ հասարակական-քաղաքական վազվզոցից», -ասաց հեղինակը: Հավելեց, որ մի քանի բացասական կարծիք արդեն հնչել է գրքի վերաբերյալ, ինչից շոյված է. «Ասում են՝ որ դա գրականությո՜ւն չէ, խրթին բա՜ն է, տեղանունների ցա՜նկ է: Գիրքս արված չէ որեւէ մրցավազքում շահելու համար, որեւէ միության անդամ էլ չեմ ուզում դառնալ»:
Լեւոն Բարսեղյանը վստահ է, որ «Զամբոյի» հերոսները կճանաչեն իրենց:
Մանրամասները՝ հունիսի 22-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ