Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակիցը պնդում է, որ քննիչն իր փոխարեն է գրել ցուցմունքը

Հունիս 21,2016 16:37

«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին երեք վկաներ:

Գործով վկա, ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի մորաքրոջ որդին` Արթուր Հակոբյանը, պատմեց, որ դեպքից հետո իրեն տեսանյութեր են ցուցադրել, սակայն ինքը ոչ մեկին չի ճանաչել. «Ինձ կանչեցին ԱԱԾ, հարցրին՝ ճանաչում եմ տեսանյութերում առկա մարդկանց, բայց ես ոչ մեկին չեմ ճանաչել»:

Նա վստահեցրեց, որ դեպքի մասին ոչինչ չգիտի, քննիչը գրել է, ինքն էլ՝ ստորագրել՝ առանց կարդալու, իսկ թե ինչու է այդպես արել, նա չկարողացավ բացատրել:

Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասությունների պատճառով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Արթուր Հակոբյանը նախաքննական ցուցմունքում ասել էր, որ տեսագրություններից մեկում երեւում է մորաքրոջ որդին, մինչդեռ դատարանում կրկնեց, որ ինքը չի տվել այդ ցուցմունքը, քննիչն է գրել, ինքն էլ վերջում ստորագրել է;

Դատավորը վկայից հետաքրքրվեց՝ նախաքննական ցուցմունքը ճի՞շտ է, թե՞՝ ոչ, ի պատասխան վկան պնդեց. «Տեսանյութում ոչ մեկին չեմ տեսել ես… ես չեմ հիշում` երեկ ինչ եմ կերել»:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ ամբաստանյալների հարազատների նկատմամբ ճնշումներ են եղել: Դատավորն էլ դիտողություն արեց, թե ինչու է մորաքրոջ տղայի վրա ցուցմունք տվել. «Այ քեզ բան, դու էլ մեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցն ես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930