Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Թուրքիան «կխաղա» Հվ. Կովկասում, ակտիվ կօգտագործի Ղարաբաղի հարցը». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)

Հունիս 21,2016 16:27

«Թուրքիայի համար Հարավային Կովկասն այնքան կարեւոր նշանակություն չունի, որքան Սիրիան, որտեղ ինքը լուրջ աշխարհաքաղաքական պարտության առաջ է կանգնած»,-հունիսի 21-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Aravot.am-ի հարցին, թե Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ռազմական հնարավոր ագրեսիան ի՞նչ կերպ է առնչվում Սիրիայում Թուրքիայի դիրքերի ամրապնդման կամ թուլացման հետ, Սաֆրաստյանը պատասխանեց. «Երբ Թուրքիան սկսի ակտիվ խաղ խաղալ Հարավային Կովկասում, ավելի ակտիվ կօգտագործի Ղարաբաղի հարցը եւ Ադրբեջանի վրա իր ունեցած ազդեցությունը, ինչը, սակայն, 100 տոկոսանոց չէ»:

Ներկայացնելով իրավիճակը Սիրիայում` Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այդտեղ գնալով ավելանում է ռուս ամերիկյան բախման հնարավորությունը. «Պատահական չեն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի վերջին երկու հայտարարությունները, որ նրանց համբերությունը մեկը մյուսի հանդեպ սպառվում է: Այս պայմաններում Թուրքիան կորցնում է իր դիրքերը: Նա վատթարացրեց իր հարաբերութունները ԻՊ-ի հետ եւ վերջինիցս հարվածներ ստացավ` ահաբեկչությունների տեսքով: Հիմա սրված են հարաբերությունները Թուրքիայի եւ ԻՊ-ի միջեւ: Թուրքիան փորձեց ակտիվ հարաբերություններ հաստատել «Ան-Նուսրա» խմբավորման հետ, որը հիմնականում Հալեպի շրջանում է գործում: Փորձեց մեծ քանակության ռազմական օգնություն ցույց տալ խմբավորմանը` ցանկանալով դրա միջոցով Սիրիայում ստեղծել իրեն ենթակա տարածք:

Մյուս կողմից, ՌԴ-ն օժանդակում է Սիրիայի իշխանությանը, որն էլ ուժեղացնում է հարաբերություններն ԱՄՆ-ի դեմ: Իսկ Թուրքիան ռազմական առումով չի կարողանում «Ան-Նուսրային» ուժեղացնել այնքան, որ լուծի իր խնդիրները»:

Այսպես, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիան դուրս է մղվում Սիրիայում հիմնական «խաղացողների» թվից` չկարողանալով ազդել նաեւ Սիրիայի հյուսիսում ստեղծված քրդական ինքնավարության վրա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930