«ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԼՂՀ ճակատագրին արժանացան: Հիշում եք, որ ինչ-որ պահի Ղարաբաղը դուրս եկավ բանակցային գործընթացից, այս անգամ Ֆրանսիայի ու ԱՄՆ ներկայացուցչներին հազիվ վերջում թույլ տվեցին մոտենալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Մոտավորապես նույն ճակատագիրն է»,- այսօր Մեդիա կենտրոնում խոսելով Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպման մասին՝ այսպիսի գնահատական տվեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նա ասաց, որ դա դրական արդյունքն էր այդ հանդիպման՝ այն առումով, որ ԼՂՀ-ն Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դրվեցին նույն հարթության վրա. «Մեզ միշտ ասում են, որ ԼՂՀ խնդրի լուծման վերջին պահին Ղարաբաղը ինչ-որ ձեւով կմիանա: Հիմա էլ ՌԴ ներկայացուցիչների հայտարարությունների մեջ դա կարդացի, որ ճիշտ է, Մինսկի խմբի շրջանակներից դուրս չէ այս հարցը, մենք վերջում կկանչենք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի համանախագահներին, որ մոտենան էդ սեղանին: ՌԴ-ն ուզում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Ակնհայտ է, որ մենք չենք կարող այդ պնդումը, որ Ղարաբաղը պետք է մասնակից դառնա, կյանքի կոչենք: Շատ մեծ սխալ է, որ մենք դիպուկահարների հարցը չենք բարձրացնում: Երբ մենք խոսում ենք այդ տեխնիկական սարքերի մասին, որ պետք է ներդրվեն, բայց ավելի հեշտ խնդիր կա, որ միայն պարունակում է քաղաքական կամքի դրսեւորում»:
Խոսելով հանդիպման արդյունքների մասին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց՝ «այն մասը, որը մեզ շատ հուզում է, որ անցկացվեն ուսումնասիրություններ զինադադարի խախտման հետ կապված, որ արձանագրվի ով է խախտել, այստեղ ես ոչ մի պրոգրես չեմ տեսնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի