Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի Հայաստան». Ժիրայր Սեֆիլյանին ներկայացված մեղադրանքը շինծու է

Հունիս 21,2016 16:02

Ցանկացած գնով իշխանությունը պահելու մոլուցքով՝ Սերժ Սարգսյանը ֆարսի է վերածում մեր հանրության քաղաքական կյանքը, անընդմեջ ահաբեկելով քաղաքացիներին՝ հորինված զինված հեղաշրջումներով:

Ժիրայր Սեֆիլյանին երկրում զինված հեղաշրջում ծրագրելու եւ իրականացնելու փորձով ներկայացված մեղադրանքը շինծու է: «Սպիտակ թելերով կարված» այդ գործի քննության միակ արդյունքն է լինելու Հայաստանում քրեական ռեժիմի նենգության բացահայտումը:

Քառօրյա պատերազմի ստվերային կողմի վարագույրը բարձրացնելով՝ Ժիրայր Սեֆիլյանը սպառնաց Ալիեւ-Պուտին-Սարգսյան պայմանավորվածություններին:

Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպումից առաջ փնթի ձեւով իրականացված քաղաքական հետապնդման այս դրսեւորմամբ՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց իր անձնական պատրաստակամությունը պետության ողջ ուժը ծառայեցնել մեր հայրենիքի համար դավադրական «զիջումներ՝ ոչնչի դիմաց» գործարքում: Սեփական ժողովրդի դեմ պատերազմի դուրս եկած մարդու այս արարքը արժանացավ Իլհամ Ալիեւի գնահատանքին:

Հունիսի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ այլեւս մնաց, որպես ազգային խայտառակության օր:

 

Երևան, 21 հունիսի 2016 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ինչու է լռում Արցախը

    Այսօր կան մարդիկ դառը ճշմարտությունն կուլ են տալիս, որ Վիեննայի հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանի համաձայնությամբ որոշվել է արդեն հունիս ամսին առանց Արցախցու համաձայնության, թռնել Արցախցու գլխի վրայից:

    Մինչ Ապրելյան դիվերսիոն համաձայնվեցված գործողությունները ռուս դիվանագետ Սերգեյ Լավրովի հետ,Մոսկվան բազմիցս պնդել է, որ Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը պետք է լուծվի քայլ առ քայլ:Ըստ Ռուս դիվանագետ Սերգեյ Լավրովի պետք է վերադարձնել Ադրբեջանին հինգ օկուպացված շրջանները:

    Ւրականացվեց այն ինչ որ գրում էինք ժամանակին,այսօր,Սերժ Սարգսյանը առանց համաձայնության գալով թե Հայաստնի թե ԼՂՀ ժողովրդի հետ,տվել է իր բանավոր համաձայնությունը որպես փոխզիճման առաջին քայլ, հանձնել Ազերին հինգ օկուպացված շրջանները:Այս իրավիճակում Արցախի իշխանությունները պարտավոր են անհապաղ հայտարարել, որ առանց իրենց մասնակցության ինքնքորոշված արցախահայության ճակատագիրը տնօրինելու ցանկացած փորձ իրավական ուժ չունի և այդ իսկ պատճառով չի կարող կյանքի կոչվել:

    Չհարգելով ԼՂՀ Սահմանադրությունը,Սերժ Սարգսյանը ոտնահարել է այն ,
    Արցախի տարածքային ամբողջականությունը ոչ միայն հանձնելով Ադրբեջանին 800 հեկտար տարածք, այլ համաձայնվելով որպես Արցախի անքակտելի մաս ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքները դիտարկել իբրև ընդամենը «անվտանգության գոտի», որը արդեն դարձավ սակարկությունների առարկա:

    Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքը քողարկեց և թաքցրեց հայ ժողովրդից իսկ այսօր նա տվեց իր համաձայնությւնն վերադարձնել Ադրբեջանին հինգ օկուպացված շրջանները:

    Հարց է առաջանում՝ ինչու՞ են լռում Արցախի իշխանությունները: Նրանք լռելու իրավունք չունեն՝ պետք է հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումը և տեր կանգնեն իրենց իրավունքներին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930