Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. Հասարակությունը երկար ժամանակ չի իմանա՝ Պուտինը, Սարգսյանը, Ալիեւը ինչ են քննարկել

Հունիս 21,2016 15:40

«Բանակցային գործընթացի մեջ մտավ եւս մեկ ձևաչափ. զուգահեռ հայտարարվեց, որ եռակողմ երեք նախագահների հանդիպումը կշարունակվի, եւ սա առաջինն էր այդ հանդիպումներից, եւ անուղղակիորեն համանախագահների երկու կողմը՝ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն իրենք իրենց գոհունակությունը եւ աջակցությունը հայտնեցին, որ Ռուսաստանը շարունակի այդ ֆորմատով»,- հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նա նկատեց, որ կոնկրետ բանակցային գործընթացի մասին գիտեն միայն երեք մարդ՝ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը: Նա կասկած հայտնեց, որ լրագրողների հետ զրույցում էլ Սերժ Սարգսյանը չի անկեղծանա, թե ինչ հարց են քննարկել այդ հանդիպման ընթացքում. «Այստեղ է, որ մեր հասարակությունը պետք է իր զգոնությունը պահի, որովհետեւ Ադրբեջանը ուժեղացել է, բալանսն ուղղված է ի օգուտ նրա, դա խոստովանում են բոլորը, այդ թվում՝ ցավոք սրտի, նաեւ մեր կողմը: Քաղաքագիտության մեջ շատ հայտնի է, որ ուժն է թելադրում նաեւ իրավունքը, ցավոք սրտի, այդպես է միշտ եղել: Ադրբեջանը անընդհատ փորձում է ցուցադրել, որ ինքը հզորացել է ուժեղացել է, եւ եթե ռեալ գործընթացներ չգնան բանակցային գործընթացի ժամանակ, ինքը կարող է դիմել ռազմական գործողությունների, ինչը տարբեր պատճառներով շահավետ չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին»:

Երվանդ Բոզոյանը համարում է, որ հասարակությունը երկար ժամանակ դեռ չի իմանա, թե ինչ են քննարկել Պուտինը, Սարգսյանը եւ Ալիեւը. «Բայց մենք պետք է կռահենք՝ եթե հայկական կողմը թույլ է, եթե հայկական կողմը չունի ավելորդ ռեսուրսներ, ապա մենք կարող ենք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Եվ ըստ էության, մեր հասարակությունը պետք է հետեւություն անի, որ անկախ նրանից, թե ինչ են պայմանավորվել, մենք պետք է համախմբվենք փոփոխությունների շուրջ, որպեսզի մենք կարողանանք արդիականացնել մեր բանակը, որպեսզի մենք ունենանք նորմալ պետություն, որպեսզի մենք ունենանք նորմալ հասարակություն, որպեսզի մեր հասարակությունը վստահի սեփական իշխանությանը, որպեսզի մարդիկ զգան, որ այս պետության մեջ, որ իրենք ապրում են, այդ պետությունը ունի նաեւ պարտականություններ իրենց նկատմամբ: Այս ամենը, որ լինի, ես կարծում եմ՝ ցանկացած սպառնալիք Ալիեւի կողմից մեզ համար չի լինի այդքան վտանգավոր, ինչպես որ այսօր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Այսօր,Սերժ Սարգսյանը առանց համաձայնության գալով թե Հայաստնի թե ԼՂՀ ժողովրդի հետ,տվել է իր բանավոր համաձայնությունը որպես փոխզիճման առաջին քայլ, հանձնել Ազերին հինգ օկուպացված շրջանները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930