Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկում սահմանամերձ Ոսկեպարում

Հունիս 21,2016 15:35

Հունիսի 21-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի մշակույթի տանը կայացել է համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկում:

Ժողովին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, Զորական, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար գյուղերի բնակիչներ:

Սահմանամերձ գյուղերի բնակիչները ելույթ ունենալով՝ ասել են,որ իրենք դեմ են համայնքների խոշորացմանը, այդ գործընթացն իրականացնելիս խոշորացվող համայնքների բնակիչներին տեղյակ չեն պահել, նրանց կարծիքը հաշվի չի առնվել եւ այլն:

Նախարար Դ. Լոքյանը վստահեցրել է, որ համայնքների խոշորացումը թույլ կտա ֆինանսական ներդրումներ ապահովել, գյուղերում աշխատատեղերի կրճատումներ չեն լինի եւ այլն:

Լոքյանը հայտարարել է, որ ինքը կառավարությունում կհայտնի համայնքների խոշորացման դեմ հանդես եկող սահմանամերձ գյուղերի բնակիչների կարծիքը:

Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնեց, որ բնակիչները նախարարին եւ մարզպետին հարցադրումներ են արել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930