Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետերբուրգյան հանդիպումը ցույց տվեց կողմերի արմատական տարբերությունները. «Կոմերսանտ»

Հունիս 21,2016 15:10

Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ, հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպմանը։

Հոդվածագրի խոսքերով՝ պետերբուրգյան հանդիպումը լավագույնս ցույց տվեց հակամարտող կողմերի դիրքորոշումների արմատական տարբերությունները. եթե Երևանը ձգտում է վերացնել հակամարտության գոտու լարվածությունը, ապա Ադրբեջանի նպատակը ստատուս-քվոյի փոփոխությունն է։

Կատարված անդրադարձում նշվում է, որ մինչև պետերբուրգյան հանդիպումը Ռուսաստանը մեծ դերակատարություն ունեցավ 2016թ. ապրիլի սկզբին հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման գործում։

Ռուսական պարբերականը հիշեցնում է նաև, որ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև եռակողմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2014թ.՝ Սոչիում։

«Կոմերսանտն» իր վերլուծականն ավարտում է պնդմամբ, որ բանակցությունների հաջորդ փուլերում պետք է ջանքեր գործադրվեն կողմերի դիրքորոշումները հնարավորինս միմյանց մոտեցնելու համար, իսկ բանակցությունների հետագա վայրի և ժամկետների մասին այդպես էլ հայտնի չդարձավ պետերբուրգյան հանդիպման ընթացքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930