Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Դեռ շատ շուտ է 2017 թվականի ընտրություններին դիրքավորվելու համար (Տեսանյութ)

Հունիս 21,2016 15:02

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունիսի 21-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ Ընտրական օրենսգրքին եւ նրա շուրջ կոնսենսուսին:

«Տեղի ունեցավ շատ կարեւոր ձեռքբերում եւ շատ կարեւոր իրադարձություն Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ, որովհետեւ երկու տարբեր, եթե կարելի է այդպես ասել, ճամբարներում հանգրվանած քաղաքական ուժերը կարողացան մի կողմ դնել իրենց քաղաքական ամբիցիաները, իրենց քաղաքական մաքսիմալիզմը եւ եկան ընդհանուր միասնական կարծիքի Ընտրական օրենսգրքի շուրջ: Ես սա շատ բարձր եմ գնահատում, սա շատ դրական է: Սա չի նշանակում, որ Հանրապետականը պաշտպանելու է ՀԱԿ-ի բոլոր նախաձեռնությունները կամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կամ մեկ այլ քաղաքական ուժ պաշտպանելու է Հանրապետականին: Սա ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական մշակույթը աստիճանաբար զարգանում է, եւ քաղաքական ուժերը չնայած ընդդիմադիր եւ իշխանական լինելու պարագային կարող են թեկուզ ամենակնճռոտ հարցերի շուրջ նստել եւ բանավիճել»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը համարում է, որ դեռ շատ շուտ է 2017 թվականի ընտրություններին դիրքավորվելու համար. «Որովհետեւ մենք տեսանք՝ գարնանային նստաշրջանի ընթացքում էլ շատ ուժեր դիրքավորվեցին, մի քանի հոգի դեռ դիրքավորվում են, բայց մեկ-մեկ շուտ դիրքավորվելուց դու գետնին նստած ես մնում եւ չես կարողանում առաջ շարժվել: Դրա համար պետք է ֆալշ-ստարտ չանել եւ դիրքավորվել ճիշտ ժամանակին: Իսկ ճիշտ ժամանակը կլինի ուշ աշնանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930