Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքներ հանձնելու միտում չեմ տեսնում». Հրանտ Մելիք-Շահնազարյանը`Սեֆիլյանի ձերբակալության մասին

Հունիս 21,2016 14:58

«Եթե Ադրբեջանի խոսքը եւ գործը համընկնում են, նշանակում է` պատերազմի վերսկսվելու հավանականությունը քիչ է, բայց մենք գիտենք` ինչ պետության հետ գործ ունենք: ՉԷի ասի, որ հիմա կարող ենք հանգիստ լինել եւ զգոնությունը թուլացնել: Չի կարելի հիմնվել Ալիեւի խոսքերի վրա»,-հունիսի 21-ին «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում երեկ ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հավանականությանը` ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Սանկտպետերբուրգյան հանդիպման լուսանկարը` Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

Սանկտպետերբուրգյան հանդիպման լուսանկարը` Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

Նրա դիտարկմամբ` երբ վերսկսվի բանակցային գործընթացը, Արցախը կներգրավվի որպես լիարժեք բանակցային կողմ. «Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որ Արցախը հնարավորինս ուշ միանա բանակցային գործընթացին»:

Ինչ վերաբերում է սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում պարբերաբար ժպտացող Ալիեւին, քաղաքագետն ասաց. «Շատերը նրա դեմքին ժպիտ եւ ուրախություն տեսան, բայց ես կասեի` դա ոչ ադեկվատ միմիկա էր, երեւի այլ մասնագետներ պետք է մեկնաբանեն նրա դեմքի արտահայտությունը… Չկար մի բան, որը նրան թույլ կտար ծիծաղելով, ուրախ նկարվել: Նա փորձում էր իր դեմքին վստահության արտահայտություն տալ` իր հասարակությանը վստահություն ներշնչելու համար»:

Քաղաքագետը մեկնաբանեց նաեւ կարծիքները, թե «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունն ազդակ է, որ իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել. «Տարածքներ հանձնելու միտում չեմ տեսնում: Սեֆիլյանի ձերբակալությունը փորձելու են ներկայացնել որպես քաղաքական գործընթաց, բայց անկեղծ ասած` դրա իրատեսական հիմքերը չեմ տեսնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nairi urartatsi says:

    Տարածքներ հանձնելու ինչ միտման մասին է խոսքը, երբ փաստացի որոշակի տարածքներ
    արդեն հանձնվել են: Դա հնարավոր ազդակ է առ այն, որ տարածքների հանձման պրոցեսի
    սկիզբ է դրվել և կարող է ապագայում շարունակվել՝ առանց Արցախի հարցի ըստ էության
    լուծման: Իսկ լուծումը մեկն է: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը իր պատմական
    տարածքով:/Այս հարցում կարող են օգտակար լինել քաղաքակրթություն կերտող երկրների
    առաջադեմ պատմաբանները, ոչ թե պատմության զեղծարարները/:
    Այն փաստը, Ադրբեջանը արհեստածին վիժվածք է ,ծնված մեծ պետությունների դիվանագիտական խարդախ խաղերի արդյունքում և տարածված հայկական և այլոց հողերի վրա,
    ակնհայտ ճշմարտություն է, ու այդ թնջուկը ստեղծողները մեզնից լավ գիտեն:
    Այնպես որ, առանց հարցին իրավական լուծում տալու, աններելի հանցագորցություն է միակողմանի տարածքային զիջումների գնալ: Այն պարզապես կվտանգի ողջ հայության
    ապագան՝ հայկական հավաքական պետության մեջ ապրելու առումով:Հաջողության հասնելու
    բանալին միշտ եղել ու մնում է խոհեմ ու լայնախոհ,հայրենասեր ու հարենապաշտ,սեփական
    երկիրն ու ժողովրդին սիրող, նվիրված պետական այրերի ձեռքում:
    Այդպիսին են այսօր մեր պետական այրերը: Ավելի ճիշտ կլինի պատասխանը թողնենք հենց
    իրենց:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/06/21/706269/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930