Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախատեսում է այցելել Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։
Սպասվում է, որ Նազարբաևի այցն Ադրբեջան տեղի կունենա ընթացիկ տարվա աշնան կեսերին։ Ներկայումս երկու երկրների դիվանագիտական պատասխանատուները աշխատանքներ են տանում այցի հստակ ժամկետների և քննարկվող հարցերի շրջանակները հստակեցնելու ուղղությամբ։