Աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլի Փիթը հրավիրվել է ԱՄՆ Պետքարտուղարություն։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան abcnews.com-ը։
Ջոլին հանդիպում է ունեցել Պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որից հետո նրանք երկուսն էլ մասնակցել են փախստականների օրվան նվիրված ընդունելությանը Վիրջինիա նահանգում։ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Քերին գովասանքի խոսքեր է հայտնել աշխարհահռչակ դերասանուհու հասցեին աշխարհի փախստականների խնդրին նվիրվելու համար։
https://www.youtube.com/watch?v=ZDgls7eL-7c&spfreload=10
Անդրադառնալով փախստականների խնդրին՝ Ջոլին նշել է, որ այժմ աշխարհում շուրջ 65 միլիոն մարդ զրկվել է իր բնակավայրից՝ տարբեր հակամարտությունների պատճառով։ Նրա խոսքերով՝ աշխարհում շարունակում է աճել անհանդուրժողականությունն ու այլատյացությունը։ Ջոլին նշել է, որ աշխարհում բոլորը հավասար են և անհրաժեշտ է լուծել փախստականների խնդիրները։
Կարդացեք նաև