Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգտակար հանդիպում էր». Շարմազանովը՝ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման մասին (Տեսանյութ)

Հունիս 21,2016 14:26

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունիսի 21-ին Մամուլի ազգային ակումբում անդրադարձավ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպմանը:

«Օգտակար հանդիպում էր, որովհետեւ այդ հանդիպումից որեւէ մեկը Հայաստանի Հանրապետությունում լուրջ թռիչքային առաջընթաց չէր սպասում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ալիեւը նախօրեին հանդես եկավ անհեթեթ հայտարարություններով: Բնականաբար, պարոն նախագահը Պուտինի հետ հանդիպմանը նշեց, որ մեկ կողմի ցանկությունը բավարար չէ, որպեսզի մենք մոտենանք խաղաղությանը: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք քայլ կատարեցինք ոչ թե դեպի պատերազմի վերսկսումը, այլ դեպի խաղաղություն, միգուցե ժամանակավոր, ես չեմ կարող ասել, որովհետեւ մենք ունենք անկանխատեսելի հարեւան: Այդ իմաստով օգտակար եմ համարում այդ հանդիպումը, քանի որ սա նաեւ Վիեննայի հանդիպման շարունակությունն էր»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պետք է օգտվեն նույն այն իրավունքներից, որոնցից վերջերս օգտվեց Շոտլանդիայի բնակչությունը, այսինքն՝ հանրաքվեով որոշեն իրենց ճակատագիրը. «Մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ պետք է դուռը շրխկացնենք եւ գնանք, որը դեմարշ է եւ ընդունելի չէ, կա՛մ պետք է շարունակենք բանակցությունները, հանդիպումները, որպեսզի խաղաղություն լինի: Ամենակարեւորը այս փուլում խաղաղության պահպանումն է: Հայկական կողմերը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են՝ արժանապատիվ խաղաղության պայմաններում»:

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ հայկական կողմն էլ է համարում, որ ստատուս քվոն անթույլատրելի է. «Բայց որպեսզի ստատուս քվոն չպահպանվի Ադրբեջանը պետք է կատարի 1994 եւ 1995 թվականի պայմաններն ամբողջությամբ: Ստատուս քվոն մեզ ձեռնտու չէ, ստատուս քվոն ձեռնտու է Ադրբեջանին, որովհետեւ մեր նպատակը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է, որից հետո Արցախը միջազգայնորեն ճանաչված հանրապետություն կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930