Վրացական Грузия Online պարբերականը, հղում անելով Инерфакс-ին հարցազրույց տված ադրբեջանցի դիվանագետի խոսքերին, գրում է, որ մինչև 2016թ. ավարտը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Բաքվում։
Ադրբեջանցի դիվանագետի խոսքերով՝ Բաքուն և Անկարան նախատեսում են եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել նաև տարածաշրջանի այլ պետությունների՝ մասնավորապես Իրանի և Թուրքմենստանի հետ։ Զրուցակիցն ասել է նաև, որ հանդիպման օրակարգի վերաբերյալ հարցերը կորոշվեն երեք պետությունների ղեկավարների ներկայացուցիչների քննարկումների արդյունքում։