Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստները սպառնում են կառավարությանը դատի տալ

Հունիս 21,2016 14:13

Հայ տաքսիստները խոստանում են բողոքի մեծ ալիք սկսել ընդդեմ «Yandex taxi» -ի: Այս տաքսի ծառայության մուտքը Հայաստան նախատեսված է առաջիկայում:

«Խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, երբ բնագավառում հայտնվեց «gg» տաքսի ծառայությունը, մենք հարցը բարձրացրել ենք տրանսպորտի նախարարությունում: Տաքսիստները վճարում են լիցենզիայի համար, վարորդի գրանցման, հեռահաղորդակցման սարքավորումների համար»,- «Նոյան Տապան» մամուլի ակումբում այսօր ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Ըստ նրա, «gg»-ն hայտարարել էր, որ ինքն այլընտրանքային ուղեւորափոխադրումներ է իրականացնելու. ցանկացած վարորդ կարող է մասնակից լինել, անհրաժեշտ է պարզապես սմարթֆոնով գրանցվել եւ ծառայություն մատուցել:

Պարոն Հովհաննիսյանն անարդար է համարում այն, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իրենցից պահանջում է լիցենզավորում, իսկ ինչ-որ ընկերություն կարող է պարզապես 100-120 դրամ ամեն պատվերից վերցնելով՝ շրջանառություն ապահովել՝ չունենալով լիցենզավորված տաքսիներ.

«Հայտնվում է «Yandex taxi»-ն, որն ունի ՌԴ-ում 100 հազարից ավելի ավտովարորդներ, իսկ հայտնվելու միակ նպատակը «gg» տաքսուն մրցակցությունից հանելն է, քանի որ մեր տվյալներով « Yandex taxi» տաքսի ծառայության մինիմալը լինելու է 2 կիլոմետրը 100 դրամ, այսինքն, կմոնոպոլիզացնեն ամբողջ դաշտը»:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ պատմեց, որ ամիսներ առաջ «Yandex taxi»-ի մենեջերները շրջել են քաղաքով մեկ ու անհատ տաքսու վարորդներին համոզել, որ իրենց մեքենաների վրա փակցնեն «Yandex taxi» ծառայության գովազդը՝ առաջարկելով դրա դիմաց վճարել օրական 20 հազար դրամ:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Պողոս Օղլուկյանն էլ սպառնաց՝  եթե «Yandex taxi»-ն մտնի Հայաստան, իրենք կհանձնեն իրենց լիցենզիաները եւ դատի կտան կառավարությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruzan says:

    Ինչ էք այդքան լացում քաղաքի մի ծայրից միուս ծայրը հասնելուց լավ էլ վերցնում եք

  2. Տիգրան says:

    Տաքսիստներից լացկան ու ուզվոր երեւի թե մենակ տաքսիստներին են: Միշտ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930