Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի քննական կենտրոնից դիմորդ են հեռացրել

Հունիս 21,2016 13:22

Հունիսի 21-ին կայացել են Հայոց պատմություն եւ Քիմիա առարկաների միասնական քննությունները: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը (լուսանկարում), քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում:

Հայոց պատմություն առարկայից քննություն է հանձնել 1459, իսկ քիմիայից՝ 1109 դիմորդ: ԳԹԿ տնօրենի խոսքով. «Որեւէ կենտրոնից ահազանգ չի ստացվել, երկու առարկաների թեստերն էլ մաքուր են ու նորմալ: Արմավիրի քննական կենտրոնից մի դիմորդի մոտ հեռախոս են հայտնաբերել ու արտագրելու համար հեռացրել են»:

Ավելի մանրամասն, պարոն Մելիքյանը խոստացավ հայտնել ավելի ուշ:

Ինչ վերաբերում է նախորդ՝ հունիսի 17-ին կայացած մաթեմատիկա առարկայի քննությանը, ԳԹԿ տնօրեն ասաց, որ մաթեմատիկա առարկայի թեստերը ամենահաջողն էին մնացած բոլոր առարկաների թեստերից, մաթեմատիկա առարկայից քննություն հանձնած դիմորդների 51 %-ի գնահատականները կենտրոնացած են միջին բալերի վրա՝ 7,5-13, «կտրվածների» թիվն անցյալ տարվա համեմատ մի քիչ պակասել է՝ 12 %: Այս ցուցանիշը, սակայն, Գագիկ Մելիքյանի վկայությամբ, ավելի բարձր է, համեմատած լեզուներից «կտրվածների» թվի հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930