Ինչպես տեղեկացրել էինք աշխարհահռչակ «Լեդ Զեփելին» խմբին մեղադրում են իրենց ամենահայտնի Stairway to Heaven երգի հեղինակային իրավունքների խախտման համար՝ նշելով, որ խումբը կրկնօրինակել է երգը մեկ այլ՝ Spirit խմբի Tarsus գործից։
Չնայած հանգամանքին, որ խմբի անդամներ Ջիմի Փեյջն ու Ռոբերտ Փլանթն արդեն հերքել են նշված մեղադրանքները, աղմուկն այս գործի հանդեպ չի նվազում։ Այս մասին տեղեկացնում է billboard.com կայքը։
Տեղի ունեցածից հետո աշխարհահռչակ «Լեդ Զեփելին» խմբի անդամների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատարանին՝ կարճել այն, քանի որ հայցվորը չի ներկայացրել հեղինակային իրավունքների խախտման որևէ փաստ։
Նշվում է նաև, որ հիմա էլ «Լեդ Զեփելինն» է ցանկանում հայց ներկայացնել դատարան և խնդրել է դատավորին ընթացող գործով օրենքի սահմաններում վճիռ կայացնել մինչև դատական հաջորդ նիստը։