Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցուցակում:
Ինչպես տեղեկացնում է ԾՄՖ-ի պաշտոնական կայքը, 2008 թվականի օլիմպիական խաղերում հայ մարզուհու դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ ստանոզոլոլ: Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է եւ չի կարող մասնակցել առաջիկա մրցաշարերին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ