Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ` հետաքննության մեխանիզմները եւս կներդրվեն». Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Հունիս 21,2016 12:33

«Սանկտպետերբուրգյան հանդիպման տրամաբանությունն այն էր, ինչ դրվել էր Վիեննայում: Նպատակը` բանակցային գործընթացին նախապատրաստվելը: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները լուծում են նախապատրաստական աշխատանքների առաջին մասը` ամեն ինչ անել, որ սահմանում անվտանգ լինի, իսկ դրա հիմնական մեխը տեսնում են դիտորդների թվի մեծացման մեջ: Երկրորդ մեխը հետաքննության մեխանիզմների ներդրումն է:  Սանկտ Պետերբուրգում վերահաստատեցին այդ պայմանները կյանքի կոչելու անհրաժեշտությունը»,-հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Hrant-Melik-Shahnazaryan«Եռակողմ հանդիպումները կարող են նպաստել, որ բանակցային գործընթացը հնարավորինս շուտ վերսկսվի: ՌԴ-ն իր կողմից ամեն ինչ փորձում է անել: Դա Ռուսաստանի հեղինակության խնդիրն է, նա ինչ-որ չափով պատասխանատվություն է ստանձնում ապահովելու անվտանգության միջավայրը»,-հունիսի 21-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը վստահություն հայտնեց, որ հետաքննության մեխանիզմները եւս կներդրվեն ու կուղղվեն անվտանգության միջավայրի ապահովմանը. «Դա հնարավորություն կտա դիտորդներին ավելի լավ պատկերացնել իրավիճակը սահմանին: Վստահ եմ` հարցն օրակարգում է եւ գնում է լուծման ճանապարհով»:

Sankt Peterburgyan handipum (1)Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ ՌԴ նախագահը չէր ցանկանում գնահատական տալ հանդիպումներին. «Լավրովի հարցազրույցում պաշտոնական Մոսկվան իր տեսակետները հայտնեց, բայց քաղաքական խնդիր չկար, կային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՌԴ-ն շահագրգռված է լինելու թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Նա միջազգային հանրությանը ներկայանում է որպես մեծ խաղաղարար: ՌԴ-ի համար շատ կարեւոր է Հարավային Կովկասում լինել առավել կարեւոր գործոն: Բայց ասել, որ այս հանդիպումն առավել ձեռնտու է եղել Ռուսաստանին, քան Հայաստանին, այդպիսի գնահատականներ չէի տա»:

Serj Sargsyan_Ilham Aliev_Vladimir Putin (3)Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Պուտինը սկզբում հրաժեշտ տվեց Ալիեւին, ապա Սերժ Սարգսյանին, իսկ Ալիեւն ինքը քայլ արեց դեպի Սարգսյանը եւ ձեռքը պարզեց` որպես հրաժեշտի ձեռքսեղմում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Սանկտպետերբուրգյան հանդիպման լուսանկարները` Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930