Երեկ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե «մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում»։
«ՉԻ» – Այ քեզ բան։ Ինչպես Սերժ Սարգսյանի տատը կասեր՝ «բայց մենք սրա համար ե՞նք հավաքվել»։ Մենք այստեղ շունչներս պահած սպասում ենք, թե տեսնենք Ղարաբաղի հարցով ինչ քննարկումներ են ընթանում, իսկ այնտեղ Պուտինը պոմիդոր-վարունգի վաճառքի ծավալներից է խոսում։
Չլինի՞ ուզում է ցույց տալ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում այլ ֆունկցիա չունի՝ պիտի բանջարեղեն վաճառի ու «լուրջ հարցերը» թողնի Կրեմլին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում