Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Իմ պաշտոնավարման հինգ տարիներին եղել եմ միակ ընդդիմությունը իշխանության դաշտում». «Իրատես»

Հունիս 21,2016 12:18

Կարեն Անդրեասյան («Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ՀՀ մարդու իրավունքների 3-րդ պաշտպան)

– Դուք հայտարարել եք, որ անարդարության և կոռուպցիայի դեմ կպայքարեք ցանկացած մարդու հետ։ Հիմա անդամակցել եք մի կուսակցության, որի ղեկավարը տասը տարի իշխանության մեջ է եղել, և տասը տարի ոչ մի ընտրություն արդար չի անցել։

– Չեմ կարծում, որ Հայաստանում կան սրբեր, մարդիկ, ովքեր, այսպես ասած, «սխալականների» հետ շփումներ չեն ունեցել։ Պարոն Օսկանյանն էլ, ես էլ եղել ենք համակարգի մաս, ու հստակ գիտեմ մեկ բան. պարկեշտ մարդիկ այդ համակարգ մտել ու դուրս են եկել ազնիվ, անպարկեշտները և՛ համակարգում, և՛ դրանից դուրս այդպես էլ մնացել են։

– Իսկապես հնարավո՞ր եք համարում, որ երկար տարիներ կառավարող համակարգում լինելով՝ կարելի է մնալ ազնիվ։ Համակարգն այդքան երկար «կպահի՞» այդ մարդուն։

– Այո, հնարավոր է։ Այսօր էլ բազմաթիվ պարկեշտ մարդիկ համակարգում են։ Պետական համակարգում աշխատելը չի նշանակում, որ քո խղճի վրա ես վերցնում այն ողջ կեղտը, որը տարիներ շարունակ կուտակվել է։ Պարոն Օսկանյանն ինձ համար տարիներ շարունակ և՛ իշխանությունում, և՛ ընդդիմությունում եղել է ամենահարգված, ազնիվ մարդկանցից մեկը։ Նրա հանդեպ ունեմ խոր հարգանք։ Շատ ուրախ եմ նաև մեր մյուս թիմակիցների հետ աշխատելու համար։

– Դուք ՄԻՊ-ի պաշտոնը թողեցիք բավականին աղմկոտ պատմությամբ։ Գուցե իշխանություններից նեղացած լինելու պատճառո՞վ ընտրեցիք ընդդիմադիր դաշտը։

– Իմ պաշտոնավարման հինգ տարիներին եղել եմ միակ ընդդիմությունը իշխանության դաշտում։ Այնպես որ, ինձ համար նորություն չէ ընդդիմադիր դաշտում լինելը։ Ես և՛ այն ժամանակ, և՛ հիմա ոչ մեկից նեղացած չեմ։ Նրանք, ովքեր խանգարում էին քաղաքական այս կամ այն հարցի առնչությամբ իրականացնել իմ պատկերացումները, երազանքները, այլևս իմ թիմում, շրջապատում չեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930