Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եռակողմ ֆորմատի վերականգնման հետևանքը. «Ժամանակ»

Հունիս 21,2016 12:01

Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, ի տարբերություն Վիեննայի, առանձնանում է նրանով, որ թեև խոսվում է նախագահների հանդիպումները շարունակելու մասին, այդուհանդերձ՝ չկա կոնկրետ ժամկետ, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը:
Վիեննայից հետո, օրինակ, հնչեց հունիսը, ասվեց, որ նախագահները պայմանավորվել են հանդիպում ունենալ հունիսին: Ու այդ հանդիպումը եղավ՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ կամ հովանու ներքո: Դրանից հետո չի խոսվել, թե նախագահները երբ կհանդիպեն հաջորդ անգամ: Բայց հայտարարվել է, որ նրանք կարևոր են համարել նման ձևաչափով հանդիպումները:

Այսինքն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ թե ժամկետի, այլ ֆորմատի շուրջ՝ Ռուսաստանի հովանու ներքո: Ըստ էության, վերականգնվել է եռակողմ այն ֆորմատը, որ կար մինչև Կազան: Հետևաբար առաջանում է հարցը՝ իսկ արդյոք ֆորմատի հետ մեկտեղ վերականգնվե՞լ է նաև Կազանի բովանդակությունը: Համենայնդեպս, ուշագրավ է, որ համատեղ հայտարարության մեջ նշվում է կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի փոխանակության մասին: Իսկ դա նշանակում է կարգավորման բովանդակության քննարկում: Եվ եթե անգամ առանցքում դա չէ, միևնույն է՝ ըստ էության, կատարվել է առաջին քայլը դեպի դա:
Միաժամանակ կատարվել է նաև առաջին քայլը դեպի հրադադարի պահպանման մեխանիզմ՝ ԵԱՀԿ դիտորդների ընդլայնման շուրջ համաձայնություն:

Այսինքն՝ ուրվագծվում է Ռուսաստանի հովանու ներքո գործընթացի որոշակի տրամաբանություն՝ մեկ քայլ հրադադարի պահպանման մեխանիզմի ուղղությամբ, մեկ քայլ դեպի կարգավորման շուրջ բանակցություն: Թե երբ են արվելու հաջորդ քայլերը, կամ քայլերի հաջորդ փոխանակությունը երբ է կատարվելու՝ չի նշվում, բայց հաշվի առնելով այն, որ փաստորեն հայտարարվում է Ռուսաստանի հովանու ներքո բանակցային եռակողմ ֆորմատը վերականգնելու մասին՝ կարող ենք ասել, որ հաջորդ հանդիպումը կլինի այն ժամանակ, երբ պետք լինի Ռուսաստանին:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930