Ուկրաինական ictv հեռուստաընկերությունն իր ռեպորտաժներից մեկում անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Այս մասին տեղեկացնում է facty.ictv.ua։
Ուշագրավ է, որ Արցախի մասին պատմող ռեպորտաժում ուկրաինական հեռուստաընկերությունը օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը՝ այդպիսով, ըստ էության, Արցախը ներկայացնելով որպես առանձին և անկախ պետություն։
Ընթացիկ տարվա հունիսի 13-ին հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հեռարձակել Հայաստանի Հանրապետության մասին, դրանից 3 օր անց՝ հունիսի 16-ի թողարկմանը արդեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։
Կարդացեք նաև
Արցախի մասին ռեպորտաժում համառոտ անդրադարձ է կատարվում Ղարաբաղյան հակամարտության պատմությանը, այնուհետև հիշատակվում են 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումները։ Հեռուստատեսության լրագրողը զրուցել է նաև Ստեփանակերտի և Շուշիի բնակիչների, ինչպես նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Երեքուկես րոպեանոց ռեպորտաժի ամբողջ ընթացքում տեսանյութի վերևի աջ անկյունում գրված է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։