Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը «տեղը դրեց» ադրբեջանցի պատվիրակին

Հունիս 21,2016 11:40

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ադրբեջանական պատվիրակության անդամները կրկին մեղադրանքներ տեղացին Հայաստանի հասցեին, ու ևս մեկ անգամ փորձեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել այլ ձևաչափ:

Օրինակ` ադրբեջանցի պատվիրակներից Գանիրա Փաշաևան, հիշատակելով վեհաժողովի ընդունած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցը, որով իբր ՀՀ իշխանություններին կոչ է արվում դադարեցնել օգտագործել ջրային ռեսուրսները քաղաքական նպատակով, դժգոհություն հայտնեց, թե իբր ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն կատարել այդ ուղղությամբ, ուստի կոչով դիմում է ԵԽ գլխավոր քարտուղարին նպաստել այս խնդրի կարգավորմանը:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պատասխանեց` հիշեցնելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԽԽՎ մանդատը չէ. «Ես կարող եմ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ. մենք դերակատարություն չունենք հիմնախնդրի կարգավորման հարցում: Իսկ Ձեր հնչեցրած հարցն այդ մասին է, ինչի մանդատը մենք չունենք: Բազմաթիվ անգամներ ես հայտարարել եմ, որ այդ խնդրի կարգավորումը ստանձնել է Մինսկի խումբը, և դրսից որևէ ներգործություն անհրաժեշտ չէ:

Մենք պետք է հարգանքով մոտենանք նրանց աշխատանքին: Եթե մեր կառույցին դիմեն, որպեսզի մենք ներգրավվենք Մինսկի խմբի աշխատանքներում, դա կանենք, բայց նման բան չի եղել, ուստի անհրաժեշտություն չեմ տեսնում, որպեսզի ԵԽ-ն խառնվի ու խնդիրներ ստեղծի գործընթացի բնականոն ընթացքի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930