«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի, «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի հետ։
– Հայկական երգարվեստի հետաքրքիր դեմքերը՝ ըստ Ձեզ։
– Արթուր Մեսչյան, Ռուբեն Հախվերդյան, Էդգար Գյանջումյան, Ռոբերտ Ամիրխանյան։
– Ձեր բնավորության ամենաուժեղ եւ ամենաթույլ կողմերը:
Կարդացեք նաև
– Դրանք այս պարագայում համընկնումդ, են… Լավ ու վատ կողմերս կապված են մեկ հատկության հետ. երբեմն չափազանց անկեղծ եմ լինում։ Բացի այդ, համաստեղությամբ կշեռք եմ, այդ իսկ պատճառով միշտ ծայրահեղությունների մեջ եմ։
– Կյանքի ընկեր ընտրելու Ձեր չափանիշները։
– Իմ ընկերը կարող է դառնալ այն մարդը, ով կարողանում է լոյալ լինել եւ բարի սիրտ ունի։
– Այլազգի ամուսին կընտրե՞ք։
– Ինձ համար մարդկային հատկանիշներն են կարեւոր։
– Ձեր ամենամեծ երազանքները ինչի՞ հետ են կապված։
– Մի օր կանգնելու եմ «Օսկարը» բռնած ու ասելու եմ շնորհակալություն բոլորին, ես հավատացած էի, որ այս պահը կգա (ժպտում է)։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում