Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսենսուս՝ միջազգային կառույցների աչքին թոզ փչելու համար. «Հրապարակ»

Հունիս 21,2016 11:06

Քննարկումներին մասնակցած ՀԿ-ներից «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» անդամ Հերիքնազ Տիգրանյանը նկատեց, որ փաստաթուղթը ստորագրածներն ունեին խնդիր՝ «ցույց տալու, որ կա կոնսենսուս քաղհասարակության եւ իշխանության միջեւ՝ միջազգային կառույցների աչքին թոզ փչելու համար»։

Իսկ իրենք չստորագրեցին, որովհետեւ ոչ միայն ռեյտինգայինի մասով որեւէ զիջում չկար, այլեւ այդ 4 պահանջներն են կիսատ-պռատ բավարարվել, ըստ Տիգրանյանի։

Հիշեցնենք, 5 պահանջներն էին՝ ցուցակների հրապարակում, ցուցակների մաքրում, մատների թանաքոտմամբ կամ մատնահետքով քվեարկություն, ընտրական պրոցեսի ուղիղ հեռարձակում եւ այդ տարածքային կամ, ինչպես ընդունված է ասել, ռեյտինգային ցուցակներից ազատում։

Իշխանությունը միայն առաջին չորսի մասով լուծումներ առաջարկեց, ինչը չի բավարարում քաղհասարակությանը, հատկապես ցուցակների հրապարակմանն այլընտրանք առաջարկված լուծումը։ «Ես կարծում եմ, որ ի սկզբանե այս գործընթացն ավելի շատ իշխանություններին էր ձեռնտու, որովհետեւ եթե նրանց ձեռնտու չլիներ եւ ինչ-որ մեկին ցույց տալու չունենային, թե տեսեք՝ մենք գնում ենք բանակցությունների, իրենք չէին նստի սեղանի շուրջ՝ նախապես խախտելով ֆորմատը, որովհետեւ ֆորմատը «3+4+4» էր. ընդդիմադիր թեւից չկար «Ժառանգությունը»։ Բայց իշխանությունը չասաց՝ չէ, ես բոյկոտում եմ, դուք ինքներդ եք խախտում ֆորմատը, ո՞ւր է ձեր չորրորդը»,- նշեց Հերիքնազ Տիգրանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930