Հայաստանում առեւտրաշրջանառությունը կազմել է 774 միլիարդ 331 միլիոն 500 հազար դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալից պակաս է 4 միլիարդ 238 միլիոն դրամով։ Այն հանգամանքը, որ այս տարվա առեւտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ թեկուզ փոքր անկում է արձանագրում, արդեն իսկ խոսում է տնտեսության ծանր վիճակի մասին։
Բանն այն է, որ 2015-ին առեւտրաշրջանառությունն արդեն իսկ 2014-ի համեմատ կտրուկ անկում էր ապրել։ Եթե երկու տարվա կտրվածքով ենք խնդրին մոտենում, ապա ստացվում է, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանի սպառողները 38 միլիարդ 188 միլիոն դրամով ավելի պակաս առեւտուր են իրականացնել, քան 2014-ի նույն ժամանակահատվածում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի բնակչությունն այսօր 2014-ի համեմատ աղքատացել է ավելի քան 38 միլիարդ դրամի չափով։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում