Գուցե կան մարդիկ, որոնք պատկերացում ունեն, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինչու էր Մոսկվա հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Եթե նույնիսկ դատարկ ցուցամոլությունից այն կողմ Պուտինը որեւէ լուրջ հավակնություն ուներ, ապա, միեւնույն է, երեկ ԼՂՀ խնդրում իր առաքելությունը ՌԴ նախագահն ավարտեց կատարելապես ձեռնունայն:
… Մոսկվայում Պուտինին հանդիպելը, բանջարեղենի արտահանման թեմայով ճամարտակելը, Վիեննայի հայտարարությունից մի քանի ֆրազի արտագրությամբ տեքստ տարածելը, վերջում էլ անելանելիությունից հայտարարելը, թե նորից Պուտինին կհանդիպեն, գուցե Սարգսյանի եւ Ալիեւի առողջությանը վնաս չէր: Բայց դրանից ԼՂ խնդրի կարգավորումը թեկուզ մի միլիմետր առաջ շարժվեց: Ընդամենը Պուտինը փորձեց իրենով Մինսկի խմբին փոխարինել եւ տապալվեց:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում