Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ միջազգային հուշամրցաշարը:
Մասնակիցները խաղացել են հինգ տուր: Վեց շախմատիստներ վաստակել են 4,0 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին եւ երկրորդ տեղերում են գրոսմայստերներ, Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը: Հետաքրքիր է, որ հաջորդ՝ 7-ից 20-րդ տեղերը նույնպես զբաղեցնում են միայն Հայաստանի ներկայացուցիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հուշամրցաշարի կայքէջի
Կարդացեք նաև