«Օսկանյանը խարիզմատիկ չէ, իսկ Արթուր Բաղդասարյանն ունի քաղաքական քաշ: Նիկոլ Փաշինյանն ասում է` «մենք գյուղ առ գյուղ կգնանք, քաղաքացիներին կբացատրենք», բայց ի՞նչ ես բացատրելու գյուղացուն: Ուզո՞ւմ ես գալ իշխանության, մի հատ նայիր` քո թիմն ով է: Քո թիմին ո՞վ է հավատալու: Հայերը դեմքին են հավատում, ոչ թե ծրագրին: Դեմքեր են պետք, որոնք չկան»,-հունիսի 20-ին «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա դիտարկմամբ` եթե ՕԵԿ-ն ու Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբումը» միավորվեն, կարող են քաղաքական դաշտից դուրս մղել «Ժառանգությանը»: «Րաֆֆի Հովհաննիսյանը չի երեւում ընդհանրապես, ի՞նչ հենքի վրա է գնալու իշխանության: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն այս տարիներին հանդես չի գալիս…«ԲՀԿ»-ի էլեկտորատի մի մասը չգիտի, որ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից, բայց շարունակում է պնդել, որ նա է կուսակցության ղեկավարը»,-ասա նա:
Ադիբեկյանի կարծիքով` Վարդան Օսկանյանն իր «Համախմբում» կուսակցությամբ քաղաքական դաշտ մտնելու ճիշտ ժամանակ է ընտրել:
«Չեմ տեսնում մեկին, որը Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի կողքը կլինի ժառանգորդ: Նախորդ նախագահական ընտրություններից առաջ նույնը հարցրեցի պարոն նախագահին` քո «Սերժ Սարգսյանն» ո՞վ է: Ասեց` թող ընտրություններն անցնեն…Օրինակ, եթե վաղը Պուտինը չեղավ, Մեդվեդեւը պատրաստի նախագահ է, որովհետեւ գործի մարդ է»,-հավելեց սոցիոլոգը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ