Aravot.am-ը հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանից տեղեկացավ, որ արդեն ավարտվել են նրա «Ավե Մարիա» ստեղծագործության ձայնագրության աշխատանքները՝ սոպրանո Իրինա Զաքյանի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Կոմպոզիտորը նաեւ տեղեկացրեց, որ երեք տարի առաջ գրված իր «Ավե Մարիան» առաջին անգամ կկատարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ժամանման առիթով՝ որպես ձոն Տիրամորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ avproduction.am-ի: