Հունիսի 20-ին, ժամը 12.30-ից մինչեւ 13.30-ը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքելով համայնքների խոշորացման դեմ՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքից ներքեւ փակել էին միջպետական ավտոճանապարհը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացանք, որ հունիսի 21-ին համայնքների խոշորացման հարցի կապակցությամբ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանելու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Մարզպետն ասաց, որ 2015 թ. Դիլիջանի տարածաշրջանում տեղի ունեցած համայնքների խոշորացման արդյունքում 2 միլիոն եվրո է հատկացվել Դիլիջան քաղաքին միավորված գյուղերի զարգացման համար:
Հ.Աբովյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում համայնքների խոշորացման դեմ ակցիայի կազմակերպիչները համայնքների ղեկավարներն են, ովքեր չեն ցանկանում պաշտոն կորցնել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ