Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ հանձնաժողովից նորակոչիկին առաջարկեցին՝ դիմեք դատախազություն ՊՆ-ի անբարեխիղճ աշխատողների դեմ

Հունիս 20,2016 20:24

2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Այսօր հանձնաժողովի նիստում նորակոչիկներից մեկի՝ Կարեն Մանուչարյանի հարազատները բողոքում էին, որ տղան ալերգիա ունի, մաշկը քոր է գալիս, իսկ զինկոմը որոշել է, որ նա պիտանի է ծառայության:

Նորակոչիկն ասաց, որ դեպք է եղել՝ սրսկումներից ուռել է, այսինքն, սուր ալերգիա ունի:  Հարցին՝ փաստաթուղթ ունե՞ք, որ ալերգիա ունի եւ սրսկումից ուռել է՝ նա պատասխանեց. «Չէ, ատամնաբուժարանում է եղել: Տենց պետական ձեւով չենք գնացել, էլի, որ փաստաթուղթ ունենանք»:

Տղային հանձնաժողովի անդամներն ուսումնասիրեցին, բացեցին մեջքը, եղունգների հետքերն երեւում էին, մեջքը կարմրած էր:

«Իրեն լավ քորել՝ եկել է, նոր քորածի հետքեր էին: Նոր քորել էր՝ կարմրացրել էր»,- ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Տղայի եղբայրը հայտարարեց, որ կենտրոնական հանձնաժողովը առանց փորձաքննելու՝ դրական եզրակացություն է տվել ու ուղարկել զորակոչի:

Գեղամ Հարությունյանն էլ առաջարկեց՝ եթե դուք նման բան եք հայտարարում, որ կա հանցակազմ, դիմեք դատախազություն: Ճանապարհը այստեղ չէ, ուրիշ տեղ է. «Մենք էլ ձեզ հետ շահագրգռված ենք, որ եթե կան անբարեխիղճ մարդիկ, որոնք կարող են առանց հետազոտելու արձանագրություններ անել, տվյալներ լրացնել՝ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Շատ շնորհակալ կլինենք, որ անեք եւ մյուս զորակոչիկներին ազատեք նման երեւույթներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930