Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոպայից հետո կարող ա 3-4 ժամ անգիտակից պառկած լինի». Ցնցումներ ունեցող տղային որոշել են տանել բանակ. (Ֆոտոշարք)

Հունիս 20,2016 20:00

2016թ. ամառային զորակոչից առաջ ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի նիստում այսօր քննվեցին մի շարք ծնողների դիմում-բողոքներ:

Թոռուն Քալոյանի հայրը՝ Վազգեն Քալոյանը դիմել էր հանձնաժողովին՝ խնդրելով որդուն կրկնակի հետազոտել: Զինկոմը որոշել է, որ տղան պիտանի է ծառայության, մինչդեռ, ըստ ծնողի, իր երեխան առողջ չէ, Նուբարաշեն հոգեբուժարանում է ախտորոշվել, ունի ուշագնացություններ:

Qaloyanner_

Նա ներկայացրել էր Վաղարշատապատի շտապօգնության տեղեկանքը, որտեղ ցնցումային նոպայից հետո վիճակ է արձանագրվել: Հետազոտություններ կան, որ ցնցումային տրամադրվածություն կա:

Հանձնաժողովի անդամները հարցրեցին՝ ինչի՞ց են լինում ուշագնացությունները, ի՞նչ խնդիր ունի՝ հայրը պատասխանեց. «Սկզբում մտածում էինք՝ կարող ա վախից լինի, տանում էինք վախ էինք չափում, հետո տեսանք՝ չէ, գնալով ավելի բարդանում ա երեխու մոտ, դիմեցիք բժշկի: Ուշագնացությունը ավելի արագանում էր ու ավելի երկար էր տեւում՝ նոպայից հետո կարող ա 3-4 ժամ ինքը թույլ պառկած լինի՝ անգիտակից: Առաջին անգամ որ ընկավ՝ դեմքը լրիվ այլանդակվել էր: Մենք մտածեցինք՝ կարող ա գլխապտույտ ա եղել՝ ընկել ա: Երկրորդ անգամ անմիջապես իմ աչքի առաջ ա ընկել: Դրանից հետո սկսել են ուշագնացությունները»:

Հանձնաժողովի նախագահը հարցրեց մտավոր խնդիրներ ունի՞, մտավոր զարգացումների վերաբերյալ ի՞նչ կասեք, նորմալ զարգանո՞ւմ է՝ հայրը պատասխանեց. «Չէի ասի: Պահի տակ ոնց որ հետը խոսաս՝ ինքը…չգիտեմ, ուրիշ տեղ լինի»:

Հանձնաժողովի անդամները հարցրեցին՝ մինչեւ որերո՞րդ դասարան ես սովորել: Տղան պատասխանեց՝ «5-6: Տենց ստացվեց»: Հոր՝ Վազգեն Քալոյանի խոսքերով՝ «շատ չար էր, չարության համար մնացել է նույն դասարանում ու էլ չուզեց շարունակել»:

Էպիլեպսիկ նշանների համար հանձնաժողովը որոշեց նորից հետազոտության ուղարկել նորակոչիկին, բացի այդ, փաստաթղթերում տարբեր բուժհիմնարկների ախտորոշումները հակասական էին:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանն ասաց, որ անհանգստանալու առիթ չկա մտավոր խնդիրների հետ կապված. «Նորմալ, ադեկվատ տղա էր: Ռազմարդյունաբերական համալիր չեն զորակոչելու:

-Պետրոսյան-Աննա-3 -Պետրոսյան-Աննա1 -Պետրոսյան-Աննա-2

Աննա Վարդանյանն էլ բողոքել էր, որ որդին՝ Ռաֆիկ Պետրոսյանը պսորիազ ունի: Զինկոմում ստուգման ժամանակ հիվանդությունը նահանջած է եղել, վերքերի ծավալը մեծ չի եղել եւ որոշել են՝ պիտանի է ծառայության: Բայց այսօր հանձնաժողովի անդամները նկատեցին, որ տղայի մոտ բազմաթիվ վերքեր կան, ուստի միջնորդություն ներկայացրեցին, որ նորից հետազոտվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930