Հունիսի 20-ին` փախստականների միջազգային օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը դրամական օժանդակություն ցուցաբերեց 100 կարիքավոր սիրիահայ ընտանիքների:
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառումը սկսվեց միասնական աղոթքով: Ապա` օրվա առիթով ներկաներին խոսքով դիմեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը` անդրադառնալով Հայրենիքում ապաստանած սիրիահայերի խնդիրներին: Նա նշեց, որ սիրահայերի կարիքներն ու հուզող հարցերը մշտապես Հայ Եկեղեցու և անձնապես Վեհափառ Հայրապետի ուշադրության և հոգածության ներքո են:
Միջոցառմանը ներկա էր նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Վերջինս իր օրհնությունը բերեց ներկա հայորդիներին` իր հերթին կարևորելով սոցիալական գրասենյակի առաքելությունը մեր ժողովրդի կյանքում:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ