Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խորը չենք վերլուծում Հռոմի Պապի ուղերձները». Վարդան Խաչատրյան

Հունիս 20,2016 19:21

«Նա գալիս է «ուխտագնացության», ինչը բացառիկ վերաբերմունք է հայերիս հանդեպ: Հռոմի Պապը գալիս է ոչ թե կովկասյան երկիր, այլ Մերձավոր Արեւելքի մաս կազմող երկիր, ինչը պատահականություն չէ: Նա հիշատակել է, որ Օսմանյան կայսրության կողմից 1915թ. ցեղասպանությունն ուղղված է եղել ոչ միայն հայերի, այլեւ հույների, ասորիների դեմ»,-Հռոմի Պապի` Հայաստան կատարելիք այցն այսպես է մեկնաբանում աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Հունիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում նա նշեց, որ ներկայում Կաթոլիկ եկեղեցին բացառիկ ազդեցություն ունի լատինամերիկյան եւ եվրոպական  երկրների վրա. «Հռոմի Պապն աշխարհի ամենահնագույն եւ պահպանված արխիվի տերն է, իսկ արխիվում աշխատում են բարձրակարգ պրոֆեսիոնալներ, եւ Հռոմի Պապի յուրաքանչյուր ելույթի վրա կատարվող աշխատանքը բացառիկ է: Իսկ մենք երբեք խորը վերլուծության չենք ենթարկում Հռոմի Պապի ուղերձները, նրա ենթատեքստերը: Կցանկանայի, որ այս այցը լիներ նման «ավանդույթը» խախտելու առաջին ծիծեռնակը»:

Անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդի` Հռոմի պապի այցի առթիվ Հայաստան ժամանելուն ընդդիմացող քաղաքացիական նախաձեռնությանը` Խաչատրյանն ասաց. «Նման այցի ժամանակ մեզ ներքին լարումներ անհրաժեշտ չեն: Կցանկանայի, որ հարցը լուծում գտներ ներքին, խաղաղ եւ «անդրկուլիսյան» բանակցությունների արդյունքում: Պատերազմող երկրի ժողովրդի մեջ ճաք թույլ տալն անընդունելի է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930