«Հռոմի պապի այցը Հայաստան մեծագույն գործ է, որով նա դեմ է գնում տգիտությանը, որի ձեռքում ցավ է ապրում մարդկային քաղաքակրթությունը: Նա գալիս է մի ժողովրդի մոտ, որը պատմական մեծ հավատք ունի»,-վստահ է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Հունիսի 20-ին «Հայելի» ակումբում նա լրագրողներին տեղեկացրեց, որ պատրաստվում է քանդակ է նվիրել Հռոմի պապին, իսկ թե ինչ հանգամանքներում է հանձնելու նվերը, չմանրամասնեց:
Անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակին` Առաքելյանն ասաց. «Չի կարելի նման կերպ որպես հայ ապրել, առանց այդ էլ դարերով տանջված ժողովուրդ ենք: Ես չեմ ուզում, որ նա մուտք գործի…Դավաճան են նման մարդիկ»:
Առաքելյանի խոսքով` պետություններից առավել ազդեցիկ է հոգեւոր աշխարհը, եւ անթույլատրելի է, որ այդ աշխարհում նման հոգեւորական լինի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ