Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հնարավոր է` Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ազգային-ազատագրական նոր շարժում սկսենք». Ազատ Արշակյան

Հունիս 20,2016 18:45

«Սանկտ Պետերբուրգում նախանշված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո կարող են լուրջ փոփոխություններ լինել»,-կարծում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Հունիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում նա ասաց. «Հնարավոր է, որ այդ հանդիպումից հետո մենք ազգային-ազատագրական նոր շարժում սկսենք եւ պայքարենք մեր ինքնիշխանության համար: Դա կախված է «ստատուս-քվոյի» պահպանման կամ փոփոխության հնարավորությունից»:

Ազատ Արշակյանի խոսքով` ներկայում քաղաքական ուժերը «բանկրոտ»-ում են, իշխանությունն էլ կտրված է հասարակությունից, մինչդեռ քաղաքական ուժերի օրակարգը այդպիսին չպետք է լինի. «Մենք կտոր-կտոր, 800 հեկտար-հեկտարով հանձնում ենք մեր հայրենիքը»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն արդեն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930