«Օսկանյանը եղել է ամենաբարձր իշխանություններից մեկը` վճիռ կայացնող գործիչ: Նա սփյուռքահայ եւ հայրենադարձ քվոտայի մեջ է տեղավորվում: Եթե այդ քվոտան չլինի, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը քիչ ազդեցիկ կլինեն»,-հունիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի մասին նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նա ասաց, որ Վարդան Օսկանյանի հանդեպ դրական վերաբերմունք ունի: «Միաժամանակ ասեմ, որ Հայաստանը տրենաժոր չի, որ ով ուզի` իշխանության գա: Այս աշնանը մենք կհեռացնենք նման կերպ մտածողներին»,-նշեց Արշակյանը, ապա դառնալով նորաստեղծ կուսակցությանը` հավելեց. «Մարդիկ ուզում են թարմ քաղաքական ուժի տեսնել. «կույս» են ուզում տեսնել` «կույս», որ բազմազավակ լինի եւ փորձ ունենա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ