Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարո Փայլանը դատի է տվել Գերմանիայի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց անողներին. «Հաբերլեր»

Հունիս 20,2016 18:19

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը դատի է տվել Ստամբուլում տեղակայված Գերմանիայի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց անողներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Փայլանը դատական հայց է ներկայացրել շուրջ 200 քաղաքացու հանդեպ, որոնք Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց կազմակերպված ցույցի ընթացքում ատելություն սերմանող հակահայ կարգախոսներ են վանկարկել և նույն բովանդակությամբ պաստառներ պահել։ Ցուցարարները բողոքում էին 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից։

Ստամբուլի դատախազություն ներկայացած Փայլանը իր հայցը հիմնավորել է հետևյալ կերպ. «Ամենալավ հայը, մահացած հայն է» կարգախոսներ վանկարկելով քայլում էին։ Այդ կարգախոսները ատելության բացահայտ դրսևորումներ են։ Հայց եմ ներկայացնում ատելության և հնչեցված սպառնալիքների վերաբերյալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930