2016թ. հունիսի 20-ին, ցերեկը 14-ի սահմաններում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի հարավային թաղամասերից մեկի բանջարեղենի պահեստում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է 100-ից 200 հոգի։ Հնչել են նաև կրակոցներ։
Ռուսական մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արդեն իսկ հաղորդվում է մեկ զոհի մասին։ Ոստիկանությունը դեռևս չի ներկայացրել պարզաբանումներ, թե ինչը կարող էր լինել տեղի ունեցածի պատճառը։ Կատարվում է նախաքննություն։