Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ դասընկերների` Արամ Աթեշյանը Հայր Մանուելին ծախել է թուրքական իշխանություններին. Սարգիս Հացպանյան

Հունիս 20,2016 17:29

«Արամ Աթեշյանն Էջմիածնում եւ Աբովյանում կալվածք ունի, իսկ Մոսկվայում` բիզնեսներ»,-այսօր` հունիսի 20-ին, «Նոյյան տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը` ընդգծելով, որ դա հարիր չէ հոգեւորականին:

Etchmiadzin - Ateshyani Tun-3 Etchmiadzin - Ateshyani Tun-1 Etchmiadzin - Ateshyani Tun-2«Դասընկերների վկայությամբ` նա մի բան է արել մեր պատմության մեջ, որը սրբապղծությունից էլ անդին է: Նա մի դասընկեր է ունեցել` Հայր Մանուել Երկաթյանը, որը նրա հետ միասին սովորել է Երուսաղեմում: 1980-ականներին, երբ Հայր Մանուելն այցելել է Պոլիս` Երուսաղեմ տանելու համար ճեմարանականների տեսնելու նպատակով, ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից: Նրան մեղադրել են, թե իբր ինքը «ԱՍԱԼԱ»-ի անդամ է, իբր նա իր շան անունը «Աթաթուրք» է դրել եւ այլն: Այս դեպքով յոթ հոգի վկայություն է տալիս: Հետաքրքիր է, որ միայն Արամ Աթեշյանի վկայությունը չկա: Դասընկեր լինելով` չհարցաքննվե՞լ, նորմալ չէ»,-նկատեց Հացպանյանը:

«Հարց է առաջանում` ինչո՞ւ մյուս դասընկերները հարցաքննվել են եւ հաստատել, որ Հայր Մանուելը հոգեւոր տեսուչ է, իսկ նա` ոչ: Հայր Մանուելը բանտարկվում է 14 տարով, 5 տարի խոշտանգվում, ապա փախչում Թուրքիայից, հետո դառնում հոլանդահայոց առաջնորդ, վախճանվում 2004թ.: Դասընկերն ասում է` «ամբողջ դասարանով ատելով ատել ենք Աթեշյանին, որովհետեւ մեր մոտ վաղուց կասկածը դարձել է համոզմունք, որ Հայր Մանուելին թուրքական իշխանություններին ծախողը եղել է Արամ Աթեշյանը: Սա ես երեկ չէ առաջին օրն են իմացել:

Դասընկերներից երեքի նամակներն ունեմ, որոնք երկրորդ խայտառակ բանն են ասում: Ամստերդամի` 1714թ.-ին հիմնված հայկական եկեղեցում Արամ Աթեշյանն Ավետարան է վաճառել` բարձր գնային արժեքով: Փոխանակ նվիրի Մատենադարանին եւ Էջմիածնին, առուծախի առարկա է դարձրել: Եկեղեցին Աթեշյանից գնել է Ավետարանը, որն այժմ պահվում է Հոլանդիայում: Այս մասին հաղորդողը եւս Աթեշյանի դասընկերն է եւ պատրաստ է խոսել մամուլի հետ»,-պատմեց Հացպանյանը:

Նրա համոզմամբ` հոգեւորականը չպետք է նման կերպար ունենա. «Նա պղծում է յուրաքանչյուր հոգեւորականի կերպարը»:

«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ հանրային նախաձեռնության ներկայացուցիչ Գոհար Արշակյանի խոսքով. «Այդ մարդը չի մկրտում դարձի եկող հայերին: Նա դեմ է դուրս գալիս պետությանը եւ մարդու իրավունքներին: Մայր Աթոռը գաղտնի է պահում նրա ժամանման տվյալները»:

Հիշեցնենք` ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որ օդանավակայանում Պոլսո պատրիարքի փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին դիմավորելու են հոտած ձվերով և ճզմված լոլիկներով:

Նախաձեռնության անդամները միաժամանակ նշեցին, որ գիտակցում են Հռոմի պապի այցի կարեւորությունը, իսկ նրա այցի ընթացքում պատրիարքի փոխանորդի հանդեպ նման քայլի դիմելը կարող է այլ կերպ մեկնաբանվել արտասահմանյան լրատվամիջոցների կողմից եւ ներկայացվել որպես Հռոմի պապի դեմ ուղղված արարք:

Ավելի վաղ Պոլսի հայոց պատրիարքարանը մեկնաբանել էր պատրիարքի փոխանորդի` Էրդողանին ուղղված նամակը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930