Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը բարձրացնում է Ադրբեջանի` ԵԽԽՎ-ին անդամակցության դադարեցման հարցը

Հունիս 20,2016 17:21

«Ալիևյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն դեգրադացիա է ապրում: Բոլոր հայտարարությունները Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին՝ խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի »,- այսօր` հունիսի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` Վեհաժողովին կոչ անելով զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից:

«ԵԽԽՎ-ն պետք է հաստատակամ լինի արմատախիլ անելու այս ժանտախտը, կանգնեցնելու Ալիևյան ռեժիմը: Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը` վեհաժողովականների ուշադրությունը հրավիրելով հարևան երկրում վարվող այլատյացության, քաղաքացիական հասարակության հետապնդման, ազգային փոքրամասնությունների բռնաճնշման , խոսքի իրավունքի զանգվածային ոտնահարման քաղաքականության և օրեցօր ահագնացող այլ ախտերի վրա:

Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը Եվրոպացի գործընկերներին մասնավորապես հիշեցրել է Հունիսի 7-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի / ՌԱԵՀ / կողմից հրապարակված` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ, ի թիվս երկրում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների, Հանձնաժողովը առանձնահատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների կողմից կիրառվող ատելության հրահրման քաղաքականությանը հայերի դեմ:

Ըստ զեկույցի` «…Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելության կոչեր կիրառել:

… Ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ աճել է` անսալով մշտապես ատելությամբ լեցուն հռետորաբանությանը»:

Զեկույցում հրապարակված հարցման արդյունքներով` Ադրբեջանի բնակչության 91%-ը ընկալում է Հայաստանը, որպես Ադրբեջանի մեծագույն թշնամի, և իրական ատելություն զգում ամեն հայկականի նկատմամբ:

«Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ողջ հայ ազգին մատնանշում են որպես թիվ մեկ թշնամի , և այն ինչ համարվում է հանցագործություն, փառահեղ արարք է դիտարկվում Ադրբեջանում,- իր խոսքում նշել է Հերմինե Նաղդալյանը` դրա վառ օրինակ բերելով Սաֆարովի ոճրագործությունը` հայ սպայի նկատմամբ: Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ ՌԱԵՀ զեկույցը, անդրադառնալով այս դեպքին, նշում է, «… որ իշխանությունները ներում են շնորհել, ազատ արձակել և աջակցել են Ռամիլ Սաֆարովին` առանց հաշվի առնելու այն վտանգը, որ այդպիսով կարող է զարգանալ ռասիզմի հանցագործների անպատժելիության զգացումը »:

Որպես այլատյացության ադրբեջանական քաղաքականության շարունակական դրսևորում, Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է 2016 թ. ապրիլի 2-ին, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինյալների կողմից կատարված սարսափելի հանցագործություններին` որոնց ընթացքում ադրբեջանցի զինվորը, որը գլխատել էր հայ սպային և կտրված գլուխը տեղադրել ինտերնետում, զինվորը, ով պատերազմական հանցագործություն է կատարել, խրախուսվել և աջակցություն է ստացել նախագահ Ալիևի կողմից:

Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշել է , որ թեև Սաֆարովի գործը լայնորեն քննարկվել և դատապարտվել է ԵԽ ԽՎ-ի կողմից, ընդունվել բանաձև` Կոնվենցիայի չարաշահումը կանխելու միջոցների վերաբերյալ , որի ընթացում զեկուցողը ներկայացրել է այն հնարավոր վտանգները, որոնք կարող են գոյանալ՝ ոչ ադեկվատ արձագանքի դեպքում, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ի կողմից դա բավարար արձագանք չէ ` «Մենք հետևողական չեղանք կանգնեցնելու Ալիևին, մեր լռությունը խրախուսեց Ադրբեջանի իշխանություններին կատարելու հետագա հանցագործություններ», – ասել է ԱԺ փոխխոսնակը:

Ի դեպ՝ Բյուրոյի զեկույցը ներկայացնող, «Եվրոպական պահպանողականների» խմբի ղեկավար, բրիտանացի պատգամավոր Յան Լիդել-Գրանիեն, անդրադառնալով Հերմինե Նաղդալյանի ելույթին, այն որակեց որպես հզոր ելույթ, որն ազդեցիկ տպավորություն գործեց և՛ իր և՛ դահլիճում ներկաների վրա, բրիտանացի պատգամավորը կարևորեց ԱԺ փոխխոսնակի ելույթում բարձրացրած մտահոգությունները՝ ընդգծելով, որ դրանց մասին պետք է հետևողականորեն բարձրաձայնել:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930