Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Այս մասին տեղեկացնում է Report.az պարբերականը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ռազմական համագործակցության երկկողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են İŞIK-2016 անունը կրող զորավարժությունը»։
Ադրբեջանից թուրքական Քոնիա քաղաքում տեղակայված զինվորական բազ է ուղարկվել 3 հատ Ми-17 և 3 Ми-35 տեսակի ռազմական ուղղաթիռ։ Հաղորդագրության համաձայն՝ համատեղ զորավարժությունները կտևեն մինչև 2016թ. հունիսի 30-ը։