Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական պետությունը հայ ժողովրդի զարգացման հիմնական երաշխավորն է. Յուրի Նավոյան

Հունիս 20,2016 17:05

Հայ ժողովրդի պահպանման և զարգացման հիմնական երաշխավորը հայկական պետությունն է: Այս թեմայով զեկուցումով Մոսկվայում ՀՀ դեսպանությունում Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված երիտասարդական կլոր սեղանի ժամանակ հանդես է եկել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Նա նշել է, որ Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի ազգային իղձերի մարմնացումն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը հայության այցեքարտն է միջազգային հանրությունում:

Միաժամանակ, իբրև միասնական ազգ, ունենք պատմականորեն առաջացած համահայկական խնդիրներ, որոնք բարդ և բազմաշերտ են: Դրանք ներառում են քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, դեմոգրաֆիական և անվտանգության տարբեր բնույթի հարցեր: Այս խնդիրների մեծ մասը գոյություն ունի մեր ազգի յուրաքանչյուր սերնդի, կազմակերպվածության ցանկացած մակարդակի համար: Համազգային կենսական հարցերի բազմակողմանի վերլուծությունը և լուծման ուղիների մշակումը հնարավոր է պետության ու համայնքային կառույցների համագործակցությամբ, ուր   պետության վճռական մասնակցությունը բերում է համազգային խնդիրները համակարգային լուծման:

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահը ընդգծել է, որ պատմականորեն առաջացել է մի իրավիճակ, երբ ազգային շատ խնդիրների լուծման գործում կարևոր դեր են ունեցել և ունեն հայկական եկեղեցին, ավանդական կուսակցությունները, տեղական համայնքային կազմակերպությունները: Նրանց գործունեությանը մշտապես պետք է արժանին մատուցվի և ըստ ամենայնի խրախուսվի: Դրա հետ մեկտեղ պետք է գիտակցել, որ համայնքային կազմակերպությունները` նույնիսկ համահայկական կարգավիճակով, ի վիճակի չեն պատասխանատվություն վերցնել, առավել ևս իրացնել հայության ամբողջական համախմբման և զարգացման ծրագրեր: Պետությունն է ունակ համախմբելու և’ համահայկական կառույցներին և’ հայության մտավոր ու նյութական ներուժը ընդհանրապես:

Իբրև ասվածի օրինակ Յուրի Նավոյանը  բերել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ստեղծումն ու գործունեությունը, ուր պետության էական դերակատարմամբ համախմբված են հայ իրականության բոլոր ազդեցիկ կառույցները: Ըստ նրա, տասնամյակների ընթացքում բարդ փուլեր հաղթահարելով, վերջապես հայ քաղաքական միտքը համազգային մակարդակով համախոհության է հասել ազգային կենսական հարցի շուրջ: Այդ համախոհության մի նոր դրսևորում կհանդիսանա սեպտեմբերին հանձնաժողովի վերակազմակերպումը Ազգային խորհրդի` պետական ինստիտուտների և սփյուռքյան կառույցների մասնակցությամբ:

ՀՀ դեսպանության կազմակերպած երիտասարդական կլոր սեղանում զեկուցումներով հանդես են եկել նաև Մոսկվայում աշխատող ՀՀ դիվանագետներ, համայնքային ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, հրապարակվել է գործուղման մեջ գտնվող դեսպան Օլեգ Եսայանի ողջույնի ուղերձը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930