Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Ղարաբաղում անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ. «ՌԻԱ»

Հունիս 20,2016 16:33

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է. «Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին։ Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հակամարտության կարգավորման գործում ՌԴ նախագահի ներդրած ջանքերի համար։

Շարունակելով իր խոսքը՝ Սարգսյանն ասել է. «Ցավոք, մեկ կողմի ցանկությամբ այսպիսի հակամարտությունները չեն կարգավորվում։ Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների համաձայն, որոնց հասել ենք, այսինքն՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ։ Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցությունների համար»։

Աղբյուրի համաձայն՝ ՌԴ նախագահ Պուտինը համաձայնել է քննարկել այդ բոլոր հարցերը։

Տեղեկացնենք նաև, որ ՌԴ նախագահ Պուտինը երկկողմանի հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո երեք պետության նախագահները կհանդիպեն արդեն եռակողմ ձևաչափով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930